Եվրամիությունը կոչ է արել անհապաղ չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
Կայացել է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որն ավելի վաղ նախատեսված էր Միջերկրական ծովում ծագած ֆրանս-թուրքական կոնֆլիկտի քննարկման նպատակով։
Նիստի օրակարգում է եղել նաև Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշման չեղարկման և տաճարը մզկիթի վերածելու հարցը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը․ «Եվրախորհուրդը դատապարտում է Թուրքիայի՝ այս աստիճան խորհրդանշական այդ կառույցը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ որոշումը անխուսափելիորեն կբորբոքի անվստահության մթնոլորտը, կխթանի պառակտումները կրոնական համայնքների միջև և մեծ վնաս կհասցնի մեր երկխոսության ու համագործակցության ջանքերին»։
Բորելը հավելել է նաև, որ ԵՄ ատրգործնախարարները համակարծիք են և աջակցում են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը չեղարկելու իրենց կոչին։
Նիստի ընթացքում արձանագրվել է նաև, որ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից բնական գազի որոնողական աշխատանքները ապօրինի են։ Թուրքիան նաև մեղադրվել է ՄԱԿ-ի զենքի էմբարգոն խախտելու և Լիբիային զենք մատակարարելու մեջ։
Անդրադառնալով ԵՄ նիստին՝ Գերմանիայի «Քրիստոնյա –դեմոկրատական միության» (CDU) ներկայացուցիչ Նորբերթ Ռյոթգենը նշել է, որ Թուրքիայի ու Եվրամիության միջև ժողովրդավարության և իրավական պետության հետ առնչվող որևէ ընդհանուր կապ այլևս չի մնացել, կողմերը միայն փոխադարձ ռազմավարական շահեր ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին