ՀՅԴ ԳՄ. Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա հստակ թուրք-ադրբեջանական ագրեսիային
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինւ տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հերթական անգամ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի: Իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով այս անգամ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրեր: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատապարտված են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ և հայրենանվեր հակազդման շնորհիվ:
Թուրքիայի Հանրապետությունն անթաքույց հայտնում է իր սատարումն Ադրբեջանի զավթողական գործողություններին՝ հերթական անգամ ապացուցելով ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը: Դեպի Հայն ու Հայաստանը ուղղված նրանց կույր ատելության դեմ հանդիման կանգնած է հայ ժողովուրդը՝ իր հայրենիքի համար մղվող սրբազան պայքարով: Պատմության ընթացքում բազմիցս է ապացուցվել հայրենիքի պաշտպանության հարցում հայոց միասնականությունը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես միշտ, իր աշխարհասփյուռ կառույցով վճռականորեն կանգնած է Հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:
Միաժամանակ փաստում ենք՝ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը չպետք է անտարբեր մնան թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ, հակառակ դեպքում` այն կործանարար կլինի ինչպես փխրուն զինադադարի, այնպես էլ տարածաշրջանի համար:
Ուստի, դիմելով միջազգային հանրությանը, կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ.ԱՀ ԱԳՆ
- Թուրք պաշտոնյան սպանված ադրբեջանցիների զինծառայողների համար «Ալլահից հանգստություն է խնդրել»
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը
- Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան