ՄԻՊ-ի զեկույցները կուղարկվեն Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:
Ուշադրություն է հրավիրվել նաև Պաշտպանի միջազգային զեկույցների վրա։
«Դրանք կուղարկենք նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ»,- ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան