Չինարիում արկի պայթյունից վնասվել է առանձնատուն, ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում
2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, կրակված արկի պայթյունի հետևանքով վնասվել է նշված առանձնատունը, իսկ վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում, որպիսի պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
- ՄԻՊ-ը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ.Ա.Թաթոյան
- Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել է չորս երեխա. Ն.Զոհրաբյան
- Տիգրան Աբրահամյան. Չինարիի արկակոծությունը իրադրությանը նոր սրություն է հաղորդում
- Չինարիում Ադրբեջանի արձակած արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան