Հայկական զինուժի կողմից խոցված Hermes-900 ԱԹՍ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժե. «Ռազմինֆո».
Հայկական զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Նման տվյալներ է հրապարակել «Ռազմինֆո»-ն։
Ըստ աղբյուրի, Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը:
Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:
Արբանյակային լուսանկարում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա :
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին