Սեյրան Օհանյանի պատշտպանը թթվածնի պակաս զգաց, նիստն ընդմիջվեց
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն իր միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց, որ քրեական գործը սահմանադրականության հետ կապված խնդիր ունի։
Հիշեցնենք, որ նա առաջարկում է գործը կասեցնել և ուղարկել ՍԴ՝ պարզելու համար գործով կիրառման ենթակա օրենքների մինչև 2009 թ. մարտի 29-ին ընդունված, ինչպես նաև մինչ այդ փոփոխությունը գործող Քրեական օրենսգրքի 300 հոդվածի ու դրանից հետո ներկայումս գործող 300.1 հոդվածի սահմանադրականությունը։
Միջնորդության խոսքն ավարտելուց հետո նա դատավոր Դանիբեկյանին տեղեկացրեց, որ դիմակով երկար խոսելու հետևանքով թթվածնի պակաս է զգում։ Դատական նիստն ընդմիջվեց։
Հիշեցնենք, որ Կարեն Մեժլումյանը վերջերս է ապաքինվել կորրոնավիրուսից։
Հարակից հրապարակումներ`
- Դանիբեկյան. Ստացել ենք միջնորդություն դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը մեկնարկեց վեճով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին