Սեյրան Օհանյան. ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են բարձր մակարդակով
«ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են բարձր մակարդակով»,-հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում մինչ դատական նիստին ներկայանալը։
Օհանյանի գնահատմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցողը լոկալ ընդհարում է։
«Մեր զինված ուժերը, հասարակությունը պետք է պատրաստ լինեն։ Այս լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են։ Աստված չանի, որ սա վերածվի լայնամաշտաբ պատերազմի, բայց գտնում եմ, որ այն հիմքն ու տվյալները չկան, որ լայնամաշտապ գործողությունների մասին կվկայեն»,- ասել է նախկին նախարարը։
Ս. Օհանյանը համոզված է, որ Հայաստանի զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը պատրաստ են ցանկացած գործողության, ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ, պատժիչ ու պարտադրող գործողությունների։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանցի գեներալի սպանվելու լուրը ըստ էության հաստատվեց
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին