Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ
Երեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ-ի քննադատությունը՝ կապված Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոփարինելու հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է հրապարակել Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:
«Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, որի հետ կապված ցանկացած նախագիծ, ներառյալ նրա կարգավիճակը փոխելը, բացառապես Թուրքիայի իրավասության մեջ է: Ոչ ոք չի կարող խառնվել Թուրքիայի ինքնիշխան իրավական գործերին»,- ասվում է տարածված տեքստում:
Աքսոյը նաև հավաստիացրել է, որ նոր կարգավիճակի շնորհիվ Սուրբ Սոֆիա մզկիթը բաց կլինի բոլոր կրոնների ներկայացուցիչ հանդիսացող այցելուների համար»: «Սուրբ Սոֆիայի ներսում աշխատանքը չի խոչընդոտելու Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում դրա պահպանմանը»,- հայտարարել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը կոչ է արել անհապաղ չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
- Ռուսաստանի ԱԳՆ․ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշումը Թուրքիայի ներքին գործն է
- Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ժամանակ որմնանկարները կծածկեն
- Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
- Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Այա Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
- Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
- Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
- Գարո Փայլան. Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը կբարդացնի Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը
- Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
- Թուրքիայի Պետական խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան