Փոխքաղաքապետ Սարգսյանը վաղվանից չի աշխատի
Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, և գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ` որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ», - գրել է Հայկ Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան