Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը մեկնարկեց վեճով
Մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Դատարանում դատավարական մասնակիցների միջև հեռավորության պահպանման համար տուժողների ներկայացուցիչներին խնդրել էին նստել դահլիճում՝ ապակուց այն կողմ։
Մինչ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստերի դահլիճ գալը դա բարկացրեց նրանցից մեկին։
«Դա արտոնյալների տե՞ղն է։ Ես պետք է այնտեղ նստեմ։ Էս ի՞նչ թավիշ է»,-հայտարարեց նա ու «թուրք ու տեռորիստ» որակեց ամբաստանյալներին։
Նրան փորձեցին հանդարտեցնել տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ինչպես նաև մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Սեդա Սաֆարյանի միջնորդությունից հետո նրան թույլ տվեցին տեղափոխվել ապակուց այն կողմ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց ընդմիջել նիստն ու ախտահանել դատարանի դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին