ՀԲԸՄ. Կանգնած ենք Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին։
Մեր աշխարհասփյուռ անդամներով և գլոբալ ցանցով հանդերձ` ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան, որը սպառնալիք է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
- ՊՆ. Գիշերը հակառակորդի տանկի շարժը կրակով կասեցվել է
- ՊՆ. Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
- ՊՆ. Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին