Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
- ՊՆ. Գիշերը հակառակորդի տանկի շարժը կրակով կասեցվել է
- ՊՆ. Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին