Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանցի գեներալի սպանվելու լուրը ըստ էության հաստատվեց
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի ՊՆ-ն, ըստ էության, հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալի սպանվելու փաստը։
Ադրբեջանում փորձում են իրենց զինուժի կորուստները քողարկել հայկական բնակավայրերին հասցվող հարվածներով։
Սակայն Ադրբեջանի այդ մոտեցումը մեր զինված ուժերին մղում է անհամարժեք հարվածների, ինչի արդյունքում առավոտվանից Ադրբեջանում մարդկային կորուստների թեման կրկին ակտիվ շրջանառության մեջ է»։
Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց՝ սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։Հաստատվել են նաև գեներալ մայոր Փոլադ Հաշիմովի, գնդապետ Իլգար Միրզեևի սպանության լուրերը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
- ՊՆ. Գիշերը հակառակորդի տանկի շարժը կրակով կասեցվել է
- ՊՆ. Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը
- Հրապարակվել է լուսանկար խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից
- Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին