ՀԱՊԿ. Ընդգծում ենք մեր պատասխանատվության գոտում կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրավիճակի սրացմամբ, որն առաջացել է հուլիսի 12-ին Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի զինված բախումների հետևանքով, որում ներգրավված են ծանր զրահատեխնիկա, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
ՀԱՕԿ քարտուղարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում հարևան պետությունների սահմաններում իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է և վկայում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
«Ընդգծում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀԱՊԿ տարածած հայտարարության մեջ։
ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադրություն է հրավիրում, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում մեկ անգամ չէ, որ կողմերին կոչ են արել կոնֆլիկտի կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ պրովոկացիոն գործողություններից՝ հետագայում լարվածության էսկալացիա թույլ չտալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը հետաձգվել է
- Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին
- ՀԱՊԿ-ը չեղարկե՞լ է Մշտական խորհրդի արտակարգ նիստը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման շուրջ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ