«Ժառանգություն». Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարությունները մինչ այժմ անարդյունավետ են եղել
«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ.
2020 թվականի հուլիս 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ՝ փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում:
«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ արդեն երկօրյա ռազմական այս հակամարտությունը, որը սանձազերծեց Իլհամ Ալիևի վարչակազմը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն արդեն անուղղակի հաստատել է իրենց նախահարձակ լինելը՝ պնդելով, թե կարևոր չէ՝ ով է առաջինը եղել, դառնում է Հայաստանի խաղաղ, քաղաքացիական բնակչության կյանքի և կենսագործունեության ուղղակի սպառնալիք, որովհետև ԱԹՍ-ով թիրախավորվել և հրետակոծվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերը՝ Մովսեսը և Չինարին, այլև Տաուշի կենտրոն Բերդը:
«Ժառանգությունը» լիակատար զինակցություն և աջակցություն է հայտնում Հայատանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը մեր պետության ազգային անվտանգությունը և խաղաղ բնակչության կյանքի իրավունքը պաշտպանելու բոլոր քայլերում: Սանձազերծված մարտական գործողությունների և Հայաստանից ու Արցախից պարբերաբար կտոր-կտոր տարածք բռնազավթելու, խաղաղ բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը արժանանալու է հստակ ու ջախջախիչ պատասխանի: Հայաստանի Հանրապետությունը և բանակը երաշխավորն են մեր սահմանների ու տարածքային ամբողջականության և, ամենակարևորը, մեր բնակչության անվտանգ կենսագործունեության:
«Ժառանգությունը» դիմում է միջազգային շահագրգիռ բոլոր ատյաններին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարությանը, ՀԱՊԿ-ին,ԵՏՄ-ին, ելնելով աներկբա հիմքերից նախահարձակ լինելու և հարևան պետության տարածք ներխուժելու, խաղաղ բնակչությանը թիրախավորելու գործողությունների կասեցման համար շտապ գործուն քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարություններն ու դիմումները մինչ այժմ անարդյունավետ են եղել: Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու պահպանումը կարևորագույն միջազգային մարտահրավեր է»։
Հարակից հրապարակումներ`
- Չինարիում արկի պայթյունից վնասվել է առանձնատուն, ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում
- ԱԳՆ. ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը
- ՄԱԿ․ Անհապաղ դադարեցնել մարտերն ու զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
- ՊՆ. Գիշերը հակառակորդի տանկի շարժը կրակով կասեցվել է
- ՄԻՊ-ը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ.Ա.Թաթոյան
- ՊՆ. Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը
- Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին