ՄԱԿ․ Անհապաղ դադարեցնել մարտերն ու զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի խոսնակ Ստեֆան Դուջարիչը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգության վերաբերյալ։
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգության կապակցությամբ, այդ թվում ծանր զինատեսակներով, որը հանգեցրել է զոհերի:
Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը և ներգրավված բոլոր անձանց կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը թուլացնելու ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»,-ասվում է հայտարարության մեջ:
Ասվում է, որ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությանը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն է հայտնում նրանց՝ այս վտանգավոր իրավիճակի լուծման և Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությանը խաղաղ, բանակցված կարգավորում գտնելու ջանքերին։
Նշենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի սկզբում՝ մարտի 23-ին, ՄԱԿ գլխավոր քարտուղարը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչով։ Հայաստանը միացավ այդ կոչին, իսկ ահա Ադրբեջանը՝ ոչ։ Հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց՝ ի պաշտպանություն հրադադարի մասին գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան