COVID-19-ը վարակը եկավ, որ մնա․ ԱՀԿ
Վարակը եկավ․ որ մնա․ այս մասին են հայտարարում ԱՀԿ ղեկավարներն ու երկրների իշխանություններին կոչ անում փոխել վիրուսի դեմ պայքարի իրենց մարտավարությունը:
Մոտ 6 ամսում COVID-19-ից մահացել է ավելի քան 575 հազար մարդ: Այս մասին գրում է Euronews-ը։
Ժնևի շտաբ-գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է․ «Մենք նախ շեշտում ենք, որ կառավարությունները վիրուսի դեմ պատերազմում պետք է մշակեն այնպիսի ռազմավարություն, որը հասկանալի կլինի մարդկանց, նրանք պետք է կոտրեն վարակների շղթան, սա կփրկի կյանքեր: Պետք է բացատրել, թե ինչի համար են սանիտարական սահմանափակումները, և ինչու պետք է նախազգուշական միջոցներ կիրառել: Եթե դա տեղի չունենա, իրավիճակը կայուն կվատթարանա»:
Կալիֆոռնիայում, որտեղ 72 ժամվա ընթացքում հայտնաբերված վիրուսի կրողների թիվը աճել է 20%-ով, նահանգապետը կարգադրել է փակել բարերը, ռեստորանները, մարզական ակումբներն և կինոթատրոնները։ Նահանգապետը հայտնել է նաև, որ օգոստոսի 18-ից մեկնարկող նոր ուսումնական տարին կշարունակվի հեռավար՝ առանց ֆիզիկական ներկայության։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները