Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը մինչև գործի համար էական հանգամանքների ի հայտ գալը:
«Դատարանը չի հեռանում խորհրդակցական սենյակ և արձանագրում է, որ միջնորդությունների լուծումը հնարավոր չէ տվյալ պահին, մինչև գործի համար էական հանգամանքների ի հայտ գալը», - հայտարարեց դատավոր Դանիբեկյանը։
Դատարանը գտել է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով բեկանվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։
Բացի այդ, դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներկա պահին ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանում ՀՀ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը, որին իր միջնորդության մեջ անդրադարձել է նաև պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Պաշտպանական կողմն առարկեց, խնդրելով պարզաբանել դատարանի որոշումը, սակայն դատարանը հարկ չհամարեց դա անել։
Այս պահին դատական նիստն ընդմիջվել է։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը
- Սեյրան Օհանյանի պատշտպանը թթվածնի պակաս զգաց, նիստն ընդմիջվեց
- Դանիբեկյան. Ստացել ենք միջնորդություն դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը մեկնարկեց վեճով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան