Մնացականյան. ՀՀ-ն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից
Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարար Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ.ԱՀ ԱԳՆ
- Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ քիչ սկսվում է ուրվագծվել. Տ.Աբրահամյան
- ԵՄ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում էներգիան և ռեսուրսներն ուղղել պանդեմիայի դեմ պայքարին
- ՊՆ. Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը
- Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը հետաձգվել է
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
- Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին
- ՊՆ. Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է
- ՀԱՊԿ-ը չեղարկե՞լ է Մշտական խորհրդի արտակարգ նիստը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման շուրջ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ
- Հակառակորդի կիրառած զենքերից երկու ոստիկաններ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
- ԱԺ նախագահը ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստին ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան