Արամ Ա կաթողիկոսը իր օրհնությունն ու զորակցությունն է հայտնել հայոց քաջարի բանակին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին: Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:
«Այսօր առավոտյան Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի հետ և իր օրհնությունն ու զորակցությունը հայտնեց հայոց քաջարի բանակին»,- նշված է հայտարարությունում:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Պաշտոնական էջում նշված է.
«Այսօր երեկոյան, Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նորին Սրբությունը իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և իր հայրական օրհնությունն ու զօրակցությունն է փոխանցել հայոց բանակին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան