Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:
Նշենք, որ նախօրեին արված հայտարարության մեջ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, թե «կողմնակից է իրավիճակի քաղաքական կարգավորմանը՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության հիման վրա։