Գյումրվա հումորն ու ջրածածկ Գյումրին
Իզուր չէ, որ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին անվանում են հումորի մայրաքաղաք կամ հայրաքաղաք։ Նույնիսկ ամենադժվարին, անելանելի իրավիճակները գյումրեցիները փորձում են «համեմել» հումորով։ Երեկ տեղացած հորդառատ անձրևից ու կարկուտից հետո ստեղծված իրավիճակից հետո էլ, երբ ջուրն ու սառույցը լցվել էր մարդկանց տներ ու փչացրել գույքը, հումորը «չի լքել» գյումրեցիներին, նույնիսկ իրենց մտահոգություններն են հայտնել հումորով։ Նրանք իրենց էջերում տեղադրել են ջրի տակ մնացած ավտոմեքենաների, ջրով լի նկուղների, մուտքերի լուսանկարներ, որոնք ուղեկցվում են հումորային գրառոմներով։
«2020թ.
Ջրհեղեղի մասին ապոկալիպտիկ նոր ֆիլմի առաջին կադրերը նկարահանվեցին Գյումրիում։
Ինչըղ ընչի՞։
Աշխարհի կենտրոնից չսկսե՞ն»։
«Հյուսիսային սառուցյալ Գյումրի»։
«Գյումրեցու ամեն ի չը հատուկ բդի էղնի»։
«Դաժե ՆՈՅ-ն էր էկե իրա տապանով․․․»։
Պարզվում է Գյումրիում նաև սպիտակ արջ կա, որը սպասել է «հարմար առիթի» փողոց դուրս գալու համար։
«Այսուհետ ծովից ծով Լեննական ծովակալ Բալասանյանի գլխավորությամբ»
Հարակից հրապարակումներ`
- «Երևի չեք լսել, թե ոնց են լացում տնակատերերը, խարխուլ, փլված բնակարանների բնակիչները»
- «Գյումրիում աննախադեպ տեղումների հասցրած վնասը մեծ է»
- Գյումրի. ԱԻՆ աշխատակիցները ռետինե նավակներով օգնության են շտապում հեղեղից տուժածներին
- Գյումրիի փողոցներում մեքենաները ջրածածկ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին