Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավքար համայնքները»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ, մասնավորապես, այսօր մի քանի անգամ հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը, թիրախավորվել են երկու գործարան, վնասվել են տներ, գազատար։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, բարեբախտաբար, զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում, նաև վիրավորներ չկան, միայն նյութական վնասներ են կրել։
«Հրետակոծության ընթացքում հայկական զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները, լռեցրել են հակառակորդին հնարավոր բոլոր ձևերով։ Հակառակորդն այս ընթացքում կիրառել է հրետանային միջոցներ, ականատներ, տանկեր»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նաև ասաց, Ադրբեջանն իր գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը, տների մերձակայքում տեղակայում են զրահատեխնիկա, ունեն համապատասխան ապացույցներ։
Ըստ նրա՝ հուլիսի 12-ից սկսած հայկական զինուժը հինգից ավելի ադրբեջանական ԱԹՍ է խոցել։
Նա հայտնեց նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին՝ սկսած 18։00-ից իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են, մեծ տրամաչափի չեն, լարվածությունը նվազում է։
Անդրադառնալով վիրավորներին՝ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ, ըստ բժիշկների, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են։
Նա նաև ընդգծեց, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել. «Վստահ եմ, որ տեղի չի ունենա։ Մեր ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում»։
Հարցին՝ պահեստազորին, երկրապահներին ներգրավելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, ՀՀ Զինված ուժերն իրենց խնդիրները հստակ կատարում են։
Դիրքային փոփոխությունների մասին հարցերին նա նպատակատարմար չգտավ պատասխանել, քանի դեռ կա մարտական իրավիճակ։
Միաժամանակ ասաց. «Հայաստանի Զինված ուժերը բոլոր տարիներին, բոլոր հնարավոր շանսերը ստեղծել, օգտագործել են դիրքերը բարելավելու համար։ Սա ճշմարտություն է, որը պետք չի ընդհանրապես քննարկել»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, նա նշեց, որ հստակ թիվ չի կարող ասել. «Մենք այսօր տեսել ենք 11 զոհի հաստատում, որոնց մեջ մտնում էին առաջին օրերի զոհերը։ Գրեթե վստահ եմ, որ այդ թիվը կարող է փոխվել։ Այդ թվում են նաև երրորդ բանակային կորպուսի շտաբի պետի և հրետանու պետի անունները՝ վերևում, և մինչև ներքև՝ պայմանագրային զինծառայողներ, շարքայիններ»։
Ա.Հովհաննիսյանը նաև նշեց, որ հակառակորդը օգտագործել է «Գրադ»։
Հարակից հրապարակումներ`
- «Իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»
- Արցախի նախագահի խոսնակ. Հազարավոր կամավորականներ են դիմել Տավուշ մեկնելու ցանկությամբ
- Հայկական զինուժի կողմից խոցված Hermes-900 ԱԹՍ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժե. «Ռազմինֆո».
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցման կադրերը
- Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
- Սեյրան Օհանյան. ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են բարձր մակարդակով
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
- ԱԳՆ. ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը
- Պատժիչ գործողություններ՝ ՀՀ Զինուժի կողմից
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
- ՊՆ. Գիշերը հակառակորդի տանկի շարժը կրակով կասեցվել է
- ՊՆ. Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը
- ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
- ՊՆ. Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է
- ՊՆ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից
- ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ-ով Տավուշի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ են կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան