Մակրոն. Կան նշաններ, որ կորոնավիրուսը նորից է սկսվում տարածվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսը կրկին տարածվելու նշաններ կան։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա ասել է հարցազրույցի ժամանակ։
«Կան նման նշաններ, որ կորոնավիրուսը նորից է սկսվում տարածվել»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Մակրոնի, այս անգամ Ֆրանսիան պատրաստ է վարակի հայտնվելուն։ Երկրն ունի անձնական պաշտպանիչ միջոցների և դեղամիջոցների պաշար:
«Մենք համավարակի շրջանում շատ բան ենք սովորել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա կոչ է արել քաղաքացիներին պահել անվտանգության կանոննները և փողոցներում ու հասարակական վայրերում կրել դիմակներ։
Վերջին տվյալներով, Ֆրանսիայում ավելի քան 105 հազար վարակակիր է տեղափոխվել հիվանդանոցներ, որից 78,5 հազարն ապաքինվել է, ավելի քան 30 հազարը մահացել։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի նախկին վարչապետի նկատմամբ հետաքննություն` կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման պատճառով
- Ֆրանսիայում հուլիսի 11-ից կթույլատրվեն մինչև 5000-հոգանոց համերգները
- Ֆրանսիան հունիսի 2-ից բացում է ռեստորաններն ու բարերը
- Ֆրանսիան հավանություն է տվել COVID-19-ի տեղորոշման հավելվածի կիրառմանը
- Ֆրանսիան շարունակում է թուլացնել համաճարակի հետևանքով մտցված սահմանափակումները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները