«Շան տեղ մի դիր»
Այսօր Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել էր Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ Տեղեկատվությունն ավելի վաղ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանը, ով ծնունդով Բերդից է, ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նախ ներկայացնելով այդ տեղեկատվությունը, այնուհետև Բերդում բնակվող իր հայրիկի հետ երկխոսությունը։
«Երեք հարված Բերդին։ Զոհ չկա։ Խոսեցի հորս հետ։ Անվրդով է Արարատի պես»,- գրում է Նարինեն։
Հայրն ասել է, որ վերանայում է «Լարովի նարինջը», վաղն էլ է պատրաստվում ազնվամորի հավաքել։ Ն. Աբգարյանի դիտարկմանը, թե ռմբակոծում են, հայրը պատասխանել է․ «Ինչպես ռմբակոծում են, այնպես էլ կդադարեն։ Շան տեղ մի դիր»։
Երեկ նույնպես Նարինե Աբգարյանը հրապարակել էր հոր հետ երկխոսությունը, որն ասել է, որ վաղ առավոտյան հողամաս էր գնացել, ազնվամորի ու լոբի է բերել։
Գրողի հայրը նաև ասել է. «Աղջիկս, ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր։ Մենք առաջինը ոչ ոքի ձեռք չենք տա, բայց եթե քթները խոթեն, թող հետագայում իրենք իրենց մեղադրեն»։
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիում արկի պայթյունից վնասվել է առանձնատուն, ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում
- ԱԳՆ. ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան