Շիրակ Բունիաթյան. «Լիդիան»-ն օգտվում է երկրում ստեղծված իրավիճակից
Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է՝ «Լիդիան» ընկերությունն օգտվել է երկրում ստեղծված իրավիճակից, սահմանին իրականացվող ռազմական գործողություններից ու ցանկացել է իր գործն առաջ տանել։
«Այստեղ կանգնող տղերքը հավաքվել են, ծրագրել են սահման գնալ։ Երկրորդ պոստում թողել էինք հինգ հոգի։ Սրանք առիթից օգտվել են, ուզել են բերել, «Կամազ» մտցնել տարածք»,- առաջացած լարվածության պատճառը ներկայացրեց Բունիաթյանը։
Նրա խոսքով, այդ հինգ քաղաքացիները փորձել են խոչընդոտել բեռնատարի մուտքը, ինչից հետո տղաներին քաշքշել են, նաև խփել են։
«Մտածել ենք իրենց ձևով հարցը լուծել։ Ինչ պայմանավորվածություն կար, խախտվել է, քանի որ ծրագրում չկար, որ «Լիդիան»-ի «Կամազ» պիտի մտնի այստեղ»,- ասաց նա ուղիղ եթերում։
Բնապահպան Թեհմինե Ենոքյանն էլ գրել է. «ՎԶԵԲ-ի պատասխանատուներին ներկայացրել եմ իրավիճակն Ամուլսարում։ Հայաստանի համար այս կարևոր ու լարված օրերին նմանատիպ պրովոկացիաներ հրահրելն անընդունելի է։
Պահնորդական խումբը պայմանավորավծություն է խախտել, կամազ մեքենա են փորձել Ամուլսարի տարածք մտցնել, քաշքշել են պահակակետերում 5 տղաներին։ Երեկ Ամուլսարի պահապանները հայտարարություն էին տարածել, որ պատրաստվում են մեկնել Տավուշ»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարում լարված իրավիճակ է
- Լևոն Գալստյան. Ամուլսարում իրավիճակը սրած ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով
- Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան