Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօրվա դատական նիստի ընթացքում միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական Օրենսգրքի՝ նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի Սահմանադրության 72, 73, 69, 79 hոդվածներին համապատասխանության հարցով:
Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա պետք է դարձվի նաև 300 հոդվածը։
«Դատարանը պետք է գնահատի, արդյո՞ք առաջադրված մեղադրանքը համապատասխանում է Քր․Օր-ի նախկին խմբագրությամբ 300 հոդվածին։ Ըստ էության՝ այս պահին չգործող հոդվածը սույն գործով ամբաստանյալների համար ուժ ունեցող և գործող հոդված է, և պետք է գնահատվի նաև դրա սահմանադրականության հարցը։ Եթե 300 հոդվածը Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք բոլորս պետք է այս դահլիճը լքենք, քանի որ 300.1 հոդվածը մինչև 2009 թվականը գոյություն չի ունեցել»,- ասաց Խուդոյանը։
Նա ավելացրեց, որ դատարանը չի կարողանա շատ որոշումներ կայացնել մինչև այս հարցը չհստակեցվի։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի պատշտպանը թթվածնի պակաս զգաց, նիստն ընդմիջվեց
- Դանիբեկյան. Ստացել ենք միջնորդություն դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը մեկնարկեց վեճով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան