Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք
Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կխստացվեն միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
- Արցախում 6 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան