Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 999-ի, ապաքինվել է 13 մարդ: Հիվանդության մոնիթորինգի կառավարական կայքի տվյալները փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 999 է, ապաքինվել է 870 մարդ, մահացել՝ 15-ը», - նշվում է զեկույցում:
5001 մարդ գտնվում է կարանտինի մեջ, իսկ հիվանդանոցներում բուժվում է 219 հիվանդ:
Երկուշաբթի օրը Վրաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ ամսվա ընթացքում վարակման ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են այլ երկրներից ժամանող բեռնատարների վարորդների շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք
- 14.07.2020. Արձանագրվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, մահացել է 9 մարդ
- Ադրբեջանում նախորդ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, 10 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին