Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
Հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգեր են ստացվել ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն, ՀՀ Արմավիրի մարզի Ղուկասավան և ՀՀ Լոռու մարզի Ուրասար համայնքներում վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ։
Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են նշված համայնքներ, տեղում պարզել, որ արագիլներից 2-ը ձագեր են և բնից ընկնելով թևի վնասվածք են ստացել, 1-ը՝ հյուծված է եղել։
Տեսչական մարմնից հայտնում են, որ թռչուններին տեղափոխել են Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն, որտեղ թևի վնասվածքով արագիլներին վիրահատել են։
«Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոնում թռչունները կմնան ուժեղացված խնամքի տակ և վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն:
Հարակից հրապարակումներ`
- Աղտոտված արագիլներ տեսնելիս անհապաղ զանգահարեք այս հեռախոսահամարներով
- Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
- Աղտոտված արագիլներ՝ Երասխահունում
- Ձորակում արագիլների բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ
- Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»
- Արագիլների գործը «մեռավ»
- Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան