14.07.2020. Արձանագրվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, մահացել է 9 մարդ
Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով ինը հիվանդի մահվան դեպք։ ԱՆ-ից հայտնում են, որ մեկ հիվանդի մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ մահացել է 765 մարդ, որից 184-ը՝ այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է
Նախորդ մեկ օրվա ընթացքում իրականացվել է 1115 թեստավորում, դրական պատասխան է եղել 339 մարդու մոտ։ Նախորդ մեկ օրվա ընթացքում 864 մարդ համարվում է առողջացած։
Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.07.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- 12.07.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- 11.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
- 10.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 09.07.2020. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 08.07.2020. Կորոնավիրուսից 18 մարդ է մահացել