Հայաստանում հակացուցված է վերընթաց պոչամբարների կառուցումը. Լիլիա Շուշանյան
«Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և պոչամբարների ամբարտակների կառուցման մեթոդների հետ կապված բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հակացուցված է վերընթաց պոչամբարների կառուցումը նմանատիպ գոտիներում»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:
Վերջինս պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի՝ Հայաստանում գործող պոչամբարների անվտանգության հարցին, երբ քննարկվում էր «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը հայտնեց, որ մինչև 500 հազար տոննա հզորությամբ հանքերի շահագործման դեպքում նախագծով սահմանված է, որ պետք է կիրառվի չոր պոչերի տեխնոլոգիաները, իսկ վերընթաց պոչամբարները, որոնք նախատեսում են արհեստական պատնեշների կառուցում, ընդհանրապես արգելվելու են: Ըստ Շուշանյանի, ավելի մեծ ծավալների հանքշահագործման դեպքում թույլատրված է վարընթաց պոչամբարների կառուցումը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ հայտնեց, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու և չի ազդեելու արդեն գործող պոչամբարների վրա:
Գուրգեն Բաղդասարյանի մտահոգությանը, թե այդ դեպքում ինչպես են ապահովվելու գործող վերընթաց պոչամբարների անվտանգությունը՝ Լիլիա Շուշանյանը նկատեց, որ հարցը մասնակիորեն է գտնվում ՏԿԵ նախարարության լիազորություններում, այդ խնդրում պատասխանատու են ԱԻՆ-ը. Շրջակա միջավայրի նախարարությունը և Քաղաքաշինության պետական կոմիտեն:
Հարակից հրապարակումներ`
- «Ախթալա ԼՀԿ»-ն բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող պատվարը, ինչին դեմ են բնակիչները
- «Հայաստանում նոր պոչամբարներ կառուցելու հայտեր չկան». Իրինա Ղափլանյան
- Նահատակ պոչամբարի մոտ ապրող ընտանիքին օգնելու համար արշավ է սկսվում
- Էրիկ Գրիգորյանը՝ պոչամբարի վթարի մասին
- Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է, պատճառներն ուսումնասիրվում են
- Ախթալայի հանքավայրի պոչամբարը սպառնալիք է բնակչության համար. փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան