Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա բորշչ թափեցին
Հայաստանում Ուկրաինայի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին դաշնակցական երիտասարդները։
Նրանք իրենց ձեռքում ունեին «Ամոթ Ուկրաինա», «Ուկրաինա + Ադրբեջան», «Մի եղիր Ուկրաինայի պես» ու անգլերեն այլ գրություններով պաստառներ, վանկարկում են «Ուկրաինա, մի սադրիր», «Չաջակցել ագրեսորին»։
«Ինչպես գիտեք՝ արդեն մի քանի օր է Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, սահմանին բախումներ են։ Այս առիթով տարբեր պետություններ ու կազմակերպություններ հայտարարություններ արեցին, Ոիկրաինայի հայտարարությունը միակողմանի էր՝ ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին։ Մենք այստեղ ենք ասելու, որ Ուկրաինան սեպ է խրում հայ-ուկրիանական հարաբերություններում։ Մենք եկել ենք այստեղ ասելու՝ կերեք ձեր սարքած ճաշը, բորշչը»,-ասացին երիտասարդներն ու դեսպանատան շենքի ուղղությամբ լցրեցին իրենց հետ բերած ճաշը։
Ոստիկանների այն դիտարկմանը, թե չի կարելի, ակցիայի մասնակիցները պատասխանեցին՝ «իրենց հայտարարությունն էլ չէր կարելի»։
«Մեր այս գործողությունները շատ մեղմ ենք իրենց հայտարարության դիմաց։ Մենք կոչ ենք անում դեսպանին փոխանցել Ուկրաինայի իշխանություններին մի կողմ թողնել բիզնես շահերն ու չխառնվել այս կոնֆլիկտին, ջուր չլցնել ագրեսոր Ադրբեջանի ջրաղացին»,-ասաց Գոռ Սարգսյանը՝ հայտարարելով ակցիայի ավարտի մասին ու հույս հայտնելով, որ Ուկրաինայում հետևություններ կանեն։
Ակցիայի մասնակիցները գրություններով ցուցանակները թողեցին դեսպանության շենքի դիմաց, որպեսզի դիվանագետները դուրս գալուց ընթերցեն։
Հիշեցնենք, որ հայտարարության համար Հայաստանում Ուկրաինայի դեսպանը կանչվել էր ԱԳ նախարարություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան