ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ. ՊՆ
Երեկ կեսգիշերից հետո հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, ըստ էության, կրակոցներ չկան։ Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ճիշտ է, գրեթե լիովին պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակը, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին, պատրաստ են հակառակորդի թե ցամաքային, թե օդային զորատեսակների ցանկացած սադրանքներին, ինչպես անհրաժեշտ հակահարված տալ, այնպես էլ տեսնում ենք բոլոր շարժերը»,- ասաց նա։
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հուլիսի 12-ից հայկական ԶՈՒ-երի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը՝ հետախուզական. «Արդյունավետության տեսանկյունից բավականին բարձր ցուցանիշ է»։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ իրենց հաշվարկներով 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի. ՊՆ
- Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ. ՊՆ
- ՊՆ. Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար
- Հայկական կողմն ունեցել է մոտ երկու տասնյակ վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
- Տասը վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
- Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել. ՀՀ ՊՆ.
- ՊՆ. Ուշ երեկոյան հայկական կողմը թշնամու երկու հարվածային ԱԹՍ է խոցել
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցման կադրերը
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան