Բաքվում բանակին աջակցության համար կազմակերպված ցույցը վերածվել է իշխանությունների դեմ բողոքի
Բաքվում հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանային լարված իրավիճակով պայմանավորված մասշտաբային ցույց է անցկացվել, որին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ են մասնակցել: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ցուցարարները գիշերը նաև ներխուժել են երկրի խորհրդարանի շենք, կողաշրջել են ոստիկանության մեքենա, բախվել ոստիկանների հետ: Հիմնական պահանջներն ու կոչերն են եղել «Ղարաբաղի ազատագրում, կարանտինի վերացումն ու պատերազմի սկսումը»:
Ոստիկանությունը կիրառելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ միջոցներ հեռացրել է ցուցարարներին:
Բանակին աջակցություն հայտնելու նպատակով սկսված ցույցը, որի ընթացքում կիրառվել են հակահայկական կարգախոսներ, ոստիկանների գործողություններից հետո վերաճել է իշխանությունների դեմ բողոքի: Ցուցարարները նաև պահանջել են պաշտոնանկ անել Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:
Ցուցարարները հանդես են եկել հակահայկական կարգախոսներով, ինչպես նաև «ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը» և այլ նմանատիպ կոչերով: Առավոտյան կողմ ցույցն արդեն ցրվել է ամբողջությամբ, կան բազմաթիվ ձերբակալվածներ, սակայն դրանց մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան