Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Բելգիայում կորոնավիրուսից մահ չի գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից Բելգիայում նախորդ օրվա ընթացքում առաջին անգամ մահ չի գրանցվել․ առաջին անգամ մարտի 10-ից ի վեր: Այս մասին գրում է Reuters-ը։
Ինչպես եվրոպական շատ երկրներ, Բելգիան կտրուկ կրճատեց վարակի թիվը խիստ կարանտինային միջոցներով մարտ-ապրիլ ամիսներին։
Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը մնացել է 9,787: 11,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում 1 միլիոնին բաժին է ընկել 850 մահ, ինչը վատթարագույնն է աշխարհում՝ Սան Մարինոյից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները