ՄԻՊ. Վերլուծությունները վկայում են հրետանակոծությունների ժամանակ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնել մտադրության մասին
«Ադրբեջանի կողմից հենց առաջին օրվա հրետանային գնդակածություններից հետո սկսել ենք զեկույցների նախապատրաստման ու միջազգային գործընկերներին ուղարկելու աշխատանքները»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ հրետանակոծություն է իրականացվել «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ, ինչը մտահոգիչ ու խիստ դատապարտելի է, քանի որ այնտեղ արտադրվում են բժշկական դիմակներ, այսինքն հարցը դիտարկվում է մարդասիրական դաշտում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է խոսքը գնում։
Ա. Թաթոյանի խոսքով, բնակիչների հետ առանձնազրույցներից պարզ է դարձել, որ նրանք նկատել էին անօդաչու սարքեր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը նախապես իմացել է, որ այդտեղ ռազմական օբյեկտ չկա։
«Բացի այդ, հրետանակոծությունը ցերեկային ժամին է իրագործվել, գտնվել են այնտեղ աշխատողներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը գնում է հենց թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին»,- նշեց ՄԻՊ-ը։
Ա. Թաթոյանն ասաց, որ բնակավայրերից հիմնական վնասները կրել է Այգեպարը, 11 տուն հրետանակոծվել է։ Նա նշեց, որ խոսքը գնում է այնպիսի հրետանային արկերի մասին, որոնք ներսից պայթում են, բեկորների են վերածվում, բեկորները կարող են վնաս հասցնել կյանքին, առողջությանը, մարդուն անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ ունեն։
«Ուսումնասիրելու ենք դրա արգելված լինել-լինելու հարցը։ Շատ վտանգավոր նշանակության բեկորներ են»,- ասաց ՄԻՊ-ը։
Ըստ նրա, իրենց դիտարկումները, այս պահի վերլուծությունները վկայում են այն մասին, որ խոսքը գնում է հրետանակոծությունների ժամանակ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնել մտադրության մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչի անհետանալուն, Ա. Թաթոյանն ասաց, որ այդ հարցով երեկ խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ։
«Այդ պահի դրությամբ ինձ փոխանցեց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը և դեռ չունեին պատասխան։ Այսօր հրապարակային աղբյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել էր, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղկացրել էր, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։
Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում։ Կապի մեջ ենք նաև Խնձորեսկի մեր քաղաքացու ազգականների հետ»,- ասաց նա։
Ճեպազրույցին ներկա պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել։
«Այլ է հարցը, եթե ինչպես ապացուցել ենք, որ ադրբեջանական զինված ուժերը իրենց իսկ բնակչությանը միտումնավոր թիրախավորւմ են, տների բակերում, հարակից տարածքներում տեղակայում են ռազմական նշանակության օբյեկտներ, որոնք հաճախ ենթակա են ոչնչացման»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ օգտագործած զինատեսակներին, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ օգտագործվել է ցամաքային զորքերի հիմնական սպառազինության մեջ գտնված զինատեսակների մեծ տեսականի, խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափերի, ամենահեռահար միջոցների մասին, դրանց անհրաժեշտությունը չի եղել, որովհետև կոնֆլիկտի ծավալները, մակարդակը լոկալ են, մարտավարական են։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ. ՊՆ
- Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի. ՊՆ
- Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ. ՊՆ
- Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին
- Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ
- ՄԻՊ-ը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին
- ՄԻՊ-ի զեկույցները կուղարկվեն Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ
- Չինարիում արկի պայթյունից վնասվել է առանձնատուն, ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում
- ՊՆ. Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները
- ՄԻՊ-ը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ.Ա.Թաթոյան
- Տիգրան Աբրահամյան. Չինարիի արկակոծությունը իրադրությանը նոր սրություն է հաղորդում
- ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ուղարկվել Տավուշում ադրբեջանական գնդակոծությունների առաջին միջանկյալ զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան