Լայնածավալ պատերազմ չի լինի. վրաց փորձագետը հայ-ադրբեջանական լարվածության մասին
Լայնածավալ պատերազմ չի լինի, ընթացիկ լարվածությունը չենք կարող համեմատել 2016 թվականի իրադարձությունների հետ, Ալիք Մեդիայի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը մեկնաբանելիս ասում է վրաց քաղաքական փորձագետ, բլոգեր Գելա Վասաձեն:
Վասաձեն համոզմունքն առ այն, որ հակամարտությունը մեծամասշտաբ պատերազմի չի վերածվի, այսպես է բացատրում.
«Այսօր Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ, փաստացի միաժամանակ ամբողջությամբ փոփոխվում է քաղաքական էլիտան: Այս իրավիճակում երկու երկրների իշխանություններն էլ ռիսկ չեն անի: Իհարկե նման իրավիճակում ռազմական հաղթանակը նվեր կլիներ, սակայն ռազմական հաղթանակը ոչ-ոքի համար երաշխավորված չէ: Սակայն այն, որ երկու կողմն էլ այս գործիքը կօգտագործեն ազգի մոբիլիզացիայի համար, դա փաստ է»։
Խոսելով Վրաստանի դիրքորոշման մասին, Վասաձեն ընդգծում է՝ Վրաստանը հետաքրքրված է նրանում, որ հակամարտությունը մեկընդմիշտ վերանա, սակայն դրանում դեր ունենալու որևէ ռեսուրս չունի: Տարածաշրջանում, ըստ Վասաձեի, նման ռեսուրս ունի Ռուսաստանը, սակայն միթե՞ դա մտնում է Ռուսաստանի շահերի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան