ՆԱՏՕ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում կանխել հետագա սրացումը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում կանխելկոնֆլիկտի էսկալացիան։
«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ սահմանին տեղի ունեցող զարգացումներին՝ ներառյալ ծանր զենքի օգտագործմամբ, որը հանգեցրել է մարդկային կորուստների: Մենք միանում ենք Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով բոլոր կողմերին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետագա էսկալացիան կանխելու համար»,- հայտարարել է Ապատուրայը: