Շիրակում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6080 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5726 նմուշառման հետազոտություն, հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 920 քաղաքացի, նրանցից 276-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 366 բնակիչ։
45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- 15.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
- 14.07.2020. Արձանագրվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, մահացել է 9 մարդ
- Կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք՝ Շիրակում
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում