Հայկական կողմն ունեցել է մոտ երկու տասնյակ վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմն ունեցել է ընդհանուր մոտ երկու տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև երկու ոստիկանները։ Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիրավորների կեսը թեթև, աննշան վնասվածքներ են ունեցել, մեկ-երկու ժամ հետո վերադարձել են շարք իրենց խնդիրը կատարելու»,- նշեց նա։
Ա. Հովհաննիսյանի հաղորդմամբ, այս պահին Հայաստանի բուժհաստատություններում բուժվում է 10 վիրավոր, որոնցից 5-ը թեթև վնասվածներ են ստացել, 5-ի վիճակը միջին է կամ մի քիչ ավելի ծանր միջից։ Բժիշկների հավաստմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նա ասաց, որ 5 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։
Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։
Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»։
Հարակից հրապարակումներ`
- Տասը վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
- Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել. ՀՀ ՊՆ.
- Զոհված չորս զինծառայողները հետմահու կպարգևատրվեն
- ՊՆ. Ուշ երեկոյան հայկական կողմը թշնամու երկու հարվածային ԱԹՍ է խոցել
- Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
- Ադրբեջանի արձակած կրակոցներից վիրավորված ոստիկանները գտնվել են պահակակետում
- Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան