Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
Ամերիկացի ռեթեր Քանյե Ուեսթն այլևս չի մասնակցի 2020 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մրցապայքարին։
News.ru կայքը, հղում անելով Intelligencer-ին, գրում է, որ Ուեսթը փորձեր է արել հայտնվել քվեաթերթիկներում Ֆլորիդայում և մի քանի այլ նահանգներում որպես անկախ թեկնածու։ Որպես երրորդ կուսակցության ներկայացուցիչ, նա ցանկացել է մրցել և հանրապետական Դոնալդ Թրամփի, և դեմոկրատ Ջո Բայդենի հետ։
Ռեփերը դիմել է մասնագետ Սթիվեն Կրամերին, որն օգնում է թեկնածուներին։ Որպեսզի հայտնվեր ցուցակում, երաժշտին հարկավոր էր մինչև հուլիսի 15-ը ավելի քան 130 հազար ստորագրություն։
Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Քանյե Ուեսթը հայտնել էր սոցիալական ցանցում։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտնել է, որ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթն աջակցում է իրեն
- Քանյե Ուեսթի նախագահ դառնալու ցանկությունը որակվել է որպես հոգեկան հիվանդություն
- Քանյե Ուեսթը ստեղծել է կուսակցությունը և այլևս չի աջակցում Թրամփին
- Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները