Թշնամու գնդակից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
ՀՀ նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են թշնամու գնդակից ընկած չորս զինծառայողները։ Հրամանագրերում մասնավորապես ասված է.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի ԷԼԲԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված չորս զինծառայողները հետմահու կպարգևատրվեն
- Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել