Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին թեստը խոստումնալից է
New England բժշկության ամսագրում հուլիսի 14-ին հրապարակված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները զեկուցում են մարդկանց մոտ փորձարկված COVID-19-ի առաջին պատվաստանյութի արդյունքների մասին:
Փորձարկումները, որին մասնակցում էին 45 առողջ կամավորներ, նախատեսված էր պատվաստանյութի անվտանգությունը ստուգելու համար, սակայն արդյունքները ցույց են տալիս դրա արդյունավետության վաղ նշաններ: Այս մասին գրում է Time-ը։
Moderna Therapeutics-ը պատվաստանյութը մշակել է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտողների հետ միասին, և ահա New England ամսագիրը պաշտոնապես նկարագրում է այդ արդյունքները:
45 մասնակիցներ՝ 18-ից 55 տարեկան, առաջին կամավորը պատվաստվել է մարտի 16-ին ՝ SARS-CoV-2 վիրուսի դեմ: Բոլոր կամավորները ստացել են պատվաստանյութի երեք չափաբաժիններից մեկը, որոնք արվել են երկու ներարկումով՝ մոտ մեկ ամիս տարբերությամբ:
Պատվաստանյութի հետ կապված որևէ լուրջ կողմնակի բարդություններ չեն եղել, չնայած պատվաստանյութը ստացած ուսումնասիրության մասնակիցների կեսից ավելիի մոտ առաջացել է ախտանշաններ, ներառյալ հոգնածություն, գլխացավեր։
Բոլոր մասնակիցների մոտ առաջացել են հակամարմիններ SARS-CoV-2-ին։ Եվ երբ հետազոտողներն այս հակամարմինները փորձարկել են SARS-CoV-2-ի լաբորատոր տարբերակի դեմ, պարզել են, որ այդ հակամարմինները չեզոքացնում են վիրուսը նույնքան արդյունավետ, որքան հակամարմինները՝ վերցված մարդկանցից, ովքեր բնական ճանապարհով վարակված էին SARS-CoV-2-ով և վերականգնվել էին:
Նշվում է, որ պարզել են, որ վիրուսը չեզոքացնելու նրանց ունակությունը առնվազն համարժեք է վարակվածությունից վերականգնված մարդկանց մոտ:
Իսկ թե որքան է պատվաստանյութից հետո առաջացած իմունային պատասխանի տևողությունը, դեռևս հայտնի չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան