Սեուլը տուգանում է TikTok-ին՝ երեխաների տվյալները հավաքելու և փոխանցելու համար
Հվ․Կորեայի կապի հանձնաժողովը (KCC) տուգանք է սահմանել չինական TikTok-ին 186 միլիոն վոնի չափով (գրեթե 155 հազար դոլար)՝ անչափահասների անօրինական տվյալների հավաքագրման և արտասահման փոխանցման համար։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ հավելվածը երեխաների տվյալներ է հավաքել՝ առանց նրանց օրինական խնամակալների կամ ծնողների համաձայնության:
TikTok- ը մեղադրվում է «Հաղորդակցման ցանցերի կողմից տեղեկատվության պահպանման և օգտագործման մասին» օրենքի խախտման մեջ։ Այս դեպքում խոսքը գնում է 14 տարեկանից ցածր օգտատերերի տվյալների փոխանցման մասին:
Նշենք, որ TikTok հավելվածը մեծ տարածում է գտել նաև հայ հասարակության ու նաև երեխաների շրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան