Հասարակություն 10:00 15/07/2020 Աշխարհում

Հարութ Սասունյան. Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։

Անանուն թուրք հաղորդավարը ծրագիրն սկսեց հետևյալ հարցերով. «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1915-ին․ ինչի՞ միջով են անցել մարդիկ․ դա ցեղասպանությո՞ւն էր․ դա տեղահանությո՞ւն էր»:

Ահա հատվածներ այդ քննարկումից.
Էրդողան Այդին. «Հիշենք, որ 1915-ին տեղահանությունը, երբ կենտրոնանում ես մանրամասների վրա, նշանակում է նույնը, ինչ 1948-ի ցեղասպանությունն էր… եթե բռնագաղթը չի իրականացվում այն մարդկանց համաձայնությամբ, որոնք աքսորվել են իրենց իսկ անվտանգության համար, ի դեպ, արտաքսումները չեն իրականացվում այդ [պատճառով]։  Դա արվում է պետությունների ինքնիշխանությունն ընդլայնելու, հասարակությանը պատժելու, այլոց տեղավորելու համար, եթե հողն արգասաբեր է։ Ուստի, եթե դա արվում է ընդդեմ ժողովրդի կամքի, եթե նրանց բոլորին, ներառյալ կանանց, երեխաներին ու ծերերին վտարում են, ապա դա հանցագործություն է մարդկության դեմ»։

Հաղորդավար. «Դավութօղլուն (Թուրքիայի նախկին վարչապետ) այդպես է ասում: Նա ասում է, նա ամենուրեք կրկնում է, որ տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ: Նա ընդունում է դա որպես այդպիսին »:

Այդին Չուբուքչու. «… Բայց երբ ուսումնասիրում ենք 1948 թ․ ցեղասպանության մասին դաշնագրի հոդվածները, մենք տեսնում ենք, որ իրականում նրանք են սահմանում այս կիրառումը…»:

Էրդողան Այդին. «Այն փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում են պատմաբանները, այնքան էլ կարևոր չեն: Կարևորն այդ փաստաթղթերի մեկնաբանման ձևն է, թե ինչպես է վերջնական զեկույցը շարադրվելու և ինչ  քաղաքականության է ծառայելու: Պատմաբանը նման չէ լաբորատորիայի բժշկի։ Պատմությունը հստակ կամ փակ չէ մեկնաբանության համար: Այն չի կարելի բացատրել սեղմ պատճառահետևանքային կապերով։ Բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրել են փաստաթղթերը և պահանջներ ներկայացրել մինչև այսօր, արդեն պատմաբան են:

Ի վերջո, նրանք, ովքեր հարցը լուծելու են այն փաստերի լույսի ներքո, որոնք ներկայացնում են պատմաբանները, քաղաքական գործիչներն են: Իհարկե, դա քաղաքական է: Երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, պատմաբանների ասածն այնքան էլ կարևոր չէ: Փաստաթղթերը, վիճակագրությունը, լքված ունեցվածքի վերաբերյալ պետական կիրառման վերաբերող օրենքները արդեն ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը հասել է զրոյական կետի, քանի որ այս երկրում մեծ բնակչություն էին կազմում:

Ո՞ւր գնացին այս մարդիկ: Ո՞ւր գնաց այդ տոհմը: Հարցն այնքան պարզ է: Եթե նրանք չեն կոտորվել, ապա ինչ է պատահել նրանց հետ: Չեն գոլորշիացել, չէ՞: Ինչպես ցույց են տալիս հանրահայտ փաստերը, պատերազմը և ռուսական ներխուժումը Վանի, Բիթլիսի շրջաններ և այլն, մինչև Երզնկա, պատրվակ էր այդ հողերից հայերին արտաքսելու համար: Ինչպե՞ս․ տեղահանելով։ Այո, գյուղերը դատարկվեցին։ Մարդիկ, ներառյալ երեխաները, ոտքով, մերկ ու սոված, ստիպված էին քայլել դեպի Սիրիա: Նրանք տեղահանվեցին Էրզրումից, Կարսից, Երզնկայից և Վանից դեպի Սիրիա այն ժամանակվա տրանսպորտային պայմաններում։

Նրանք չէին կարող հասնել [Սիրիա], քանի որ, համաձայն ծրագրի, անզեն դժբախտ, մերկ, սոված քաղաքացիները, կանայք իրենց երեխաներով, ինչպես տեսնում ենք մեր ետևում գտնվող լուսանկարներում, այդ ճանապարհներին նաև հարձակման էին ենթարկվում ավազակախմբերի կողմից: Ճանապարհին նրանց թալանում էին, գերի վերցնում, կոտորում։ Ի վերջո, Թուրքիայից արտաքսված հայերի միայն մեկ չորրորդը հասավ Սիրիա:

Երեք քառորդը մահացավ ճանապարհին: Օսմանյան փաստաթղթերը նույնպես ընդունում են այդ մահվան դեպքերը որպես համաճարակների կամ հարձակման հետևանք, բայց ասում են, որ դա ոչ մի առնչություն չուներ նրանց հետ: Պատմական փաստաթղթերը հստակ են: Վճռական կետն այն է, թե ինչպես է պետությունը քաղաքականորեն վարվելու և ինչ է բխելու դրանցից:

Պատմաբաններն արդեն արել են այն, ինչ պետք է անեին: Ինչ-որ մեկից հեռագիր է ուղարկվել ինչ-որ մեկին՝ սրա նման հազարավոր փաստաթղթեր։ Հազարավոր փաստաթղթեր են բացահայտվում: Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չի մնացել: Եթե կա որևէ գաղտնի փաստաթուղթ, ապա դա Օսմանյան կայսրությունից Թուրքիա փոխանցված փաստաթղթերի մի մասն է: Իհարկե, թաքցված են այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են ցեղասպանությունը ՝ ասելով, որ «տեղահանելիս ճանապարհներին նրանց կոտորեք»:

Մենք երբեք չենք կարող տեսնել դրանք: Ինչպես երեկ ասաց [թուրք լրագրող] Վեյսի Սանսոզենը, մենք սպանության ապացույցներ ենք պահանջում մարդասպանից: Տալի՞ս է նա։ Ոչ, նա չի տալիս։ Դա երբեք չի հայտնվի։ Փաստաթղթերը, որոնք ունեն հայերը, հիմնված են հոգևորականների, օտարերկրյա դիվանագետների և լրագրողների պատրաստած վկայությունների և զեկույցների վրա: Նրանց մեծ մասը ակնհայտորեն արտացոլում է ողջ ողբերգությունը: Կան այն ժամանակվա նկարներ և ֆիլմեր՝ չնայած շատ սահմանափակ հնարավորություններին: Հայ ժողովրդի ոչնչացումն անկասկած է: Նրանց ոչնչացրել են։ Սա է գլխավորը»։

Այդին Չուբուքչու. «Թույլ տվեք ավելացնել: Դա արեցին ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները: Մաքրելը ևս նրանց գործն է։ Երկրորդ, ինչպես նշեց իմ եղբայր Այդինը, նմանատիպ աշխատանքներ կատարողները սովորաբար ջնջում են փաստաթղթերը, օգտագործում են այնպիսի արտահայտություններ, որոնք հնարավոր չէ վերծանել: Ուստի, երբ հանցագործը կեղեքում է, նա փորձում է քողարկել այն: Իրականում, ամենակարևոր փաստաթուղթը ժողովրդի իրական և ֆիզիկական ոչնչացումն է իրենց պատմական հողերից»:

Էրդողան Այդին. «100 տարի է անցել այդ իրադարձությունից, ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է շրջադարձային լինի: Ահա թե ինչպես է համաշխարհային հանրային կարծիքը նայում դրան։
Ինչո՞ւ այս հարցը 100 տարի չի լուծվում։ Սա խնդիր է։ Մյուս կողմից, հաշվի առնելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և նրա հարաբերությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, կարող ենք խոսել Թուրքիային անկյուն կանգնեցնելու մասին։

Անկասկած, այս հարցը այժմ քաղաքական քարտ է: Այն ունի նաև այդ կողմը: Բայց սա չի փոխում այն փաստը, որ հայերը բնաջնջվել են: Երբ մեկը ասում է, որ ֆրանսիացիները, գերմանացիները, Հռոմի պապը ուզում են սա [ճանաչվի], մեր ներքին հասարակական կարծիքը դա ընկալում է այնպես, կարծես թե աշխարհի բոլոր քրիստոնյաները, բոլոր «գյավուրները» [անհավատները] միավորվել են և հարձակվել մեզ վրա:

Ակնհայտ է, որ քանի դեռ այս ոճրագործությունը կպչում է նրանց, բոլոր թուրքական կառավարությունները և պետությունը խնդիրներ կունենան: Այդ մասը հետաքրքրում է պետությանը, բայց այդ նույն բանը ամոթ է նաև մեզ համար և ամոթ է թուրք ժողովրդի համար: Մենք ուզում ենք ազատվել դրանից: Ամեն ոք, ով ուզում է դա: Բայց մենք սա ենք ուզում:Մենք բոլորս այսօր մեղավոր և  պատասխանատու ենք հայ ժողովրդի անողոք սպանության համար: Մենք դա պետք է զգանք: Ուստի մենք ուզում ենք ազատվել դրանից: Անկասկած, կա մեկ այլ կողմ:

Ցեղասպանությանն առերեսվելը ժողովրդավարության համար մեր պայքարի կարևոր մասն է։ Եթե մենք պաշտպանում ենք ժողովուրդների եղբայրության գաղափարը և խաղաղ համակեցությունը, ապա մենք նույնպես պետք է մեր պարտականությունները կատարենք հետադարձ հայացքով: Բացի այդ, Հայկական հարցը մի թեմա է, որը շարունակաբար սնուցում է ֆաշիզմ և մոլեռանդություն: Հայերի նկատմամբ թշնամությունը ֆաշիստական քարոզչության էական մասն է: Հետևաբար, ժողովրդավարության համար պայքարում այս հարցը պետք է լուծվի. Ցեղասպանությունը պետք է ճանաչել՝ ֆաշիզմի, մոլեռանդության և շովինիզմի զենքերը կոտրելու և թաղելու համար»։

(Երկրորդ մասը՝ հաջորդ շաբաթ)

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}