15.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել։ ԱՆ փոխանցմամբ, նրանցից հինգը մահացել են այլ հիվանդություններից։
Այսօրվա դրությամբ Հայաստանում մահացել է կորոնավիրուսով հիվանհնդ 781 մարդ, որից 189-ը՝ այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 515 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ, վարակակիրների թիվը հասել է 33 հազար 5-ի, որից փաստացի բուժում են ստանում 10 996-ը։ Անցած մեկ օրում առողջացած է համարվում 619 մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները