Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել Վիրաբյանը
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել Վիրաբյանը։
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում