ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելանքը
Տարիներ շարունակ Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենախոշոր միջսահմանային հարձակումների ֆոնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի մի շարք խաղաղասիրական փոփոխություններ Պենտագոնի թույլտվության գլխավոր օրինագծում, (Pentagon authorization bill) ներառյալ այն փոփոխությունը, որը կարգելափակի Ադրբեջանին ԱՄՆ-ի պաշտպանական միջոցների փոխանցումները: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):
«Քանի որ Ադրբեջանը էսկալացիայի է տանում իր միջսահմանային հարձակումը, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս դիմակայել և զսպել Ալիևի ագրեսիան», - ասում է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նշվում է, որ քվեարկությունները տեղի կունենան հուլիսի 20-ին։ Փոփոխություններն առաջարկվել են կոնգրեսականներ Բրեդ Շերմանի, Ֆրենք Փալոնի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան