Հուլիսի 16-ից Մոսկվայի բոլոր բնակիչները կարող են կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել
Մոսկվայի բնակիչները հուլիսի 16-ից կարող են անվճար կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեստ հանձնել։ rbc.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։ Համապատասխան որոշում ընդունել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նա նշել է, որ բոլոր ցանկացողները կարող են վաղվանից ՊՇՌ թեստ հանձնել ազատ և անվճար։ Թեստերն իրականացնելու համար քաղաքի 207 պոլիկլինիկաներում կբացվեն անալիզ հանձնելու կենտրոններ։
meduza.io-ի հաղորդմամբ, Ռակովան ասել է, որ ամեն օր հնարավոր կլինի իրականացնել 50 հազար հետազոտություն։
Մոսկվայում համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսի 231 հազար 270 դեպք, 4234 մարդ մահացել է։ Վերջին երկու օրերին 600-700 մարդ մոտ է հաստատվում կորոնավիրուս։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 3,8 հազարը
- Մոսկվայում մեկ օրում մահացել են ռեկորդային թվով հիվանդներ
- Մոսկվայում կորոնավիրուսից երեք տարեկան երեխա է մահացել
- Մոսկվայում կորոնավիրուսի 12,799 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները